211652_close_icon
views-count104911 դիտում article-date 15:00 21-02-2024

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Opel-ը բախվել է բետոնե եզրաքարին, շպրտել այն, ապա առաջ ընթացել, բախվել բեռնատար Howo-ին, հետո մխրճվել մեկ այլ բեռնատար Howo-ի մեջ. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքնան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 71 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս բախվել է նոր կաուցվող ճանապարհին տեղադրված բետոնե եզրաքարին, մի քանի մետր շպրտել այն, առաջ ընթացել, բախվել երթևեկելի գոտուց դուրս՝ ճանապարհի թույլատրված հատվածում կայանված Howo մակնիշի բեռնատարին, ապա առաջ ընթացել և մխրճվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված մեկ այլ Howo մակնիշի բեռնատարի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում  մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  

Մահացածին ու վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել Թալինի հրշեջ-փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի գլխավորությամբ:  

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Թալինի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Թալինի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:  

Վիրավորներից մեկը Թալինի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Opel-ի ուղևորն է, իսկ վարորդն ու մյուս վիրավոր ուղևորը՝ նրա ազգականներն են:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր