211652_close_icon
views-count1066 դիտում article-date 21:29 22-02-2024

Բրազիլիայում G-20-ի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և ՌԴ-ի արտգործնախարարները

Բրազիլիայում G20 արտգործնախարարների հանդիպման շրջանակում կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Հանդիպմանը քննարկվել են առաջիկա ժամանակահատվածում նախատեսված բարձր մակարդակի այցերն, ինչպես նաև երկկողմ ու տարածաշրջանային զարգացումները։

Ֆիդանը հույս է հայտնել, որ ուկրաինական պատերազմում դիվանագիտական ​​լուծում կգտնվի բոլոր կողմերի մասնակցությամբ, և որ Թուրքիան աջակցում է տարածաշրջանային կայունության ու բարգավաճման պահպանմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։ 

Կողմերը քննարկել են նաև Գազայում տիրող հումանիտար ծանր իրավիճակը և ձեռնարկվելիք քայլերը։

Նմանատիպ նյութեր