211652_close_icon
views-count17441 դիտում article-date 22:28 24-02-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել բնակչի տան խորդանոցում. այրվել են կենցաղային իրեր. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սունդուկյան փողոցի թիվ 7-րդ շենքի 1-ին հարկի խորդանոցում ծուխ է նկատվում՝ հնարավոր է՝ հրդեհի բռնկմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», Երևանի ԳԳՄ-ի, «Տրանսգազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչները:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված շենքի 1-ին հարկի ինքնաշեն խորդանոցում: Այրվել են կենցաղային իրեր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմնանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արման Խալաթյանը և պարեկներ Արթուր Համբարձումյանը և Տիգրան Հարությունյանը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Հրդեհի պատճառները պարզվում են:

Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր