211652_close_icon
views-count22484 դիտում article-date 12:09 04-10-2023

Արտակարգ դեպք՝ Երևանում. ահազանգ է ստացվել, որ էլեկտրալարերում հրդեհ է բռնկվել, պարզվել է, որ այն տեղի է ունեցել բնակարանում. այրվել է ննջասենյակի առաստաղը և խորդանոցում կուտակված կենցաղային իրեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուլնեցի 1-ին փակուղու թիվ 2 ա/5 շենքի հարևանությամբ էլեկտրական լարեր են այրվում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայութան Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են և հետաքրքրասեր քաղաքացիներին հրդեհի վայրից հեռացրել են պարեկներ Էդգար Ադամյանն ու Նվարդ Լևոնյանը, որպեսզի հրշեջների աշխատանքը չխոչընդոտվի, ինչը պարեկներին հաջողվել է:

Ըստ նախնական տեղեկությունների, պարզվել է, որ հրդհեը բռնկվել է Ուլնեցի 1-ին փակուղի թիվ 2ա/5 տանը (50 քմ, սեփականատեր Վալյա Գալստյան) այրվել է ննջասենյակի առաստաղը (մոտ 10քմ) և խորդանոցում կենցաղային իրեր (3 խ․մ)։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր