1129 դիտում
14:37 26-02-2024
Ամեն ինչ ջարդվեց Փաշինյանի վրա. կատարվածում նրա մեղքը քիչ է. Լուկաշենկոն՝ Արցախյան հակшմարտության մասին
Հայաստանն ու Ադրբեջանը, ցավոք, պատերազմի միջոցով, սակայն ի վերջո եկան խնդրի «ճիշտ լուծմանը» (չակերտները՝ խմբ.). Հայաստանը (և նրանք դա խոստովանել են) «օկուպացրել էր հինգ-վեց ադրբեջանական շրջան» (չակերտները՝ խմբ.). այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲելՏԱ-ն:
Նախագահը հիշեցրել է, որ ժամանակին ինքն իր կամքից անկախ միջնորդի դեր է կատարել Բաքվի և Երևանի միջև՝ փորձելով խաղաղ ճանապարհով լուծել տարածքային վեճը: Ըստ Բելառուսի ղեկավարի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի տարի ոչ միայն խաղաղ կարգավորման կոչ է արել, այլև հայկական կողմին նաև ֆինանսական աջակցություն է առաջարկել:
«Ես ակամա միջնորդ էի. Բաքվից գնում էի Երևան և ազդանշանները փոխանցում, ընդհուպ մինչև միլիարդավոր դոլարների ներդրում Հայաստանի տնտեսության մեջ: Ադրբեջանը հարուստ երկիր է, շատ առաջարկներ կային այդ հարցը բարեկամական ճանապարհով լուծելու համար: Այնուհանդերձ, նախորդ տարիներին Հայաստանի ղեկավարությունը չէր համաձայնում խաղաղ կարգավորմանը, և խնդրահարույց հարցերը կուտակվում էին։ Այդ ամենը կուտակվեց և ջարդվեց Նիկոլ Վովաևիչ Փաշինյանի, նրա կառավարության վրա։ Ընդհանրապես, նա քիչ մեղք ունի կատարվածի համար։ Բայց այս խնդիրը պետք է լուծվեր»,- ասել է Լուկաշենկոն։
Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ որ ՀԱՊԿ-ն ընդհանրապես պատճառ չուներ ներքաշվելու հայ-ադրբեջանական հակամարտության մեջ:
«Դե, պատերազմեցին, մեր դիրքորոշումն ինչպիսի՞ն պետք է լիներ: Հայերը մեր մտերիմներն են, մեր հարազատները, իսկ Ադրբեջանն ինչ է՝ օտա՞ր է, դրա համար էլ հայտնվեցինք նման իրավիճակում: Եվ ՀԱՊԿ-ի համար ոչ մի պատճառ չկար ներքաշվելու այս հակամարտության մեջ, բացարձակապես ոչ մի պատճառ չկար»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1114 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
886 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1096 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին