211652_close_icon
views-count970 դիտում article-date 16:20 26-02-2024

Ինձ պատկերացնում եմ հայաստանամետ նախարար․ Գևորգ Պապոյանը վայր է դրել պատգամավորական մանդատը

Ես կրկնում եմ, որ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնը պակաս կարևոր չէ, շատ պատասխանատու պաշտոն է, ԱԺ-ում ունեմ անելիք, բայց քաղաքական թիմը որոշել է, որ իմ պետական ծառայությունը, հանրային ծառայությունը պետք է կատարեմ որպես էկոնոմիկայի նախարար ու ես այդ որոշումը ընդունել եմ ի գիտություն և պատասխանատվությամբ։

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

«Քննարկվել են մի քանի տարբերակներ, և քննարկման արդյունքում նման որոշում է կայացվել»,- ասաց նա։
Լրագրողի հարցին՝ հնարավոր է կադրային ճգնաժամ կա պետական կառավարման համակարգում, որ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին ստիպված տանում են էկոնոմիկայի նախարար` Գևորգ Պապոյանն արձագանքեց.

«Պետական կառավարման համակարգն իրականում գրավիչ չէ, եկեք անկեղծ լինենք։ Թեկուզ աշխատավարձի մասով,  այն աշխատավարձը, որ ստանում է նախարարը, միջին կազմակերպության ղեկավարը կամ փոքր կազմակերպության միջինից մի փոքր բարձր մակարդակի մենեջերը նույնպես ստանում է այդպիսի աշխատավարձ:
Ես նկատի չունեմ միայն նախարարին կամ վարչապետին, փորձագետից սկսած մինչև բարձր պաշտոններում, բոլորի համար պետական կառավարման համակարգը գրավիչ չէ: Եկեք գնանք 1,000 խոշոր հարկատուների մեջ 400-րդ տեղում գտնվող կազմակերպության տնօրենին հարցնենք, տեսնենք ինքը կգա կաշխատի՞ նախարար կամ փոխնախարար, թե՞ ոչ: Գրավիչ չէ, հարցը միայն աշխատավարձը չէ, ամեն մարդ չէ, որ պատրաստ է, որ իրեն քննադատեն, քննարկեն, ոչ հաճելի հարցեր տան: Ես բազմաթիվ մարդկանց եմ ճանաչում, որ կարող են լինել լավ նախարար, լավ փոխնախարար, շատ լավ վարչության պետ, բայց իրենք չեն գա: Պատասխանատվությունը մեծ է։ Բազմաթիվ մարդկանց եմ ճանաչում, որոնք կարող են լավ նախարար, վարչության պետ լինել, բայց չեն գալիս»,  -ասաց նա:

Պապոյանը նշեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը ամենամեծ համակարգերից մեկն է, հաշվի առնելով, որ գործ ունենք տնտեսության հետ, ուստի պատասխանասխանատվությունը, ըստ պատգամավորի մեծ է։

«Ես ինձ այնտեղ պատկերացնում եմ, որտեղ պետք է լինեն բոլոր նախարարները՝ հայաստանամետ, ամեն ինչ պետք է արվի հանուն ՀՀ-ի»,- ասաց նա։

Պապոյանը հայտարարեց, որ վայր է դրել պատգամաորական մանդատը։

«Ենթադրում եմ ԱԺ նախագահը այսօր կանի հայտարարությունը , որից հետո կա 7-օրյա ժամկետ, ինչից հետո հնարավոր կլինի նշանակումը կատարել»։

Նմանատիպ նյութեր