1057 դիտում
16:25 27-02-2024
Պապիկյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և ներկայացրել նորանշանակ պետին
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա և անձնակազմին ներկայացրել ռազմական ակադեմիայի նորանշանակ պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին։
Այս մասին Պապիկյանը գրել է ֆեսյբուքյան էջում․
«Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ գնդապետ Մանգասարյանին մաղթել եմ արդյունավետ ղեկավարում և նորանոր ձեռքբերումներ։
Եվս մեկ անգամ կարևորելով ռազմական կրթության դերը գրագետ և պատրաստված սպայակազմի պատրաստման, մարտունակ բանակի ձևավորման գործում՝ իմ շնորհակալությունն եմ հայտնել ակադեմիայի նախկին պետ, գնդապետ Արթուր Երոյանին՝ կատարված լայնածավալ աշխատանքի, ընթացքի մեջ գտնվող ծրագրերի և ռազմակրթական բարեփոխումներին ուղղված առավելագույն ջանքերի համար։
Միևնույն ժամանակ վստահություն եմ հայտնել, որ ռազմակրթական հաստատության նոր պետի ղեկավարմամբ ընթացող բարեփոխումները շարունակվելու են՝ առավել գրավիչ և մրցունակ դարձնելով ռազմական կրթության ոլորտը։
Խոսքով հանդես է եկել նաև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը:
Միջոցառմանը ներկա էին նաև բուհերի ռեկտորներ և այլ հյուրեր»:

Նմանատիպ նյութեր
1027 դիտում
14:34 14-11-2024
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
Այս բաժնից
691 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2020 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
919 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց