51238 դիտում
23:00 29-02-2024
Ոստիկանության Շենգավիթի բաժինը դարձել է համակարգի «կույր աղիքը»․ այսօր որդու կողմից մոր սպանությունն էլ բացահայտվել է Շենգավիթի քննիչների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ
Խորհրդային տարիներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լենինյանի բաժինը, որը հիմա կոչվում է ոստիկանության Շենգավիթի բաժին, աչքի էր ընկնում իր օպերատիվությամբ և իզուր չէր, որ եթե Կենտկոմում որևէ միլիցիոների առաջխաղացման էին նախապատրաստում, ապա նա պարտադիր պետք է աշխատեր Ներքին գործերի Լենինյանի բաժնում։ ԽՍՀՄ փլուզումից հետո նույնպես այդ ավանդույթները նշված բաժնում պահպանվում էին ու որտեղից էլ իրենց ծառայության ընթացքում մեծ թվով ոստիկաններ առաջխաղացում են ունեցել, որոշներն էր դարձել են գեներալներ և միշտ բաժինն աչքի է ընկել հանցագործության դեմ պայքարում։
Վերջին տարիներին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժինը, կարելի է ասել, հետընթաց է գրանցել բոլոր հանցատեսակների դեմ պայքարում ու պատճառներից մեկը բաժնում որոշ պաշտոնյաների ոչ սրտացավ մոտեցումն է համակարգի նկատմամբ։ Եթե նախկինում Շենգավիթի բաժինը համարվում էր ոստիկանության առաջամարտիկներից, ապա հիմա համարվում է ոստիկանության «ուռուցքը», «կույր աղիքը» ու դրա վառ ապացույցն այսօր՝ փետրվարի 29-ին, Շենգավիթի վարչական տարածքում տեղի ունեցած սպանությունն է, որը բաժնի պետ «մեծն» Անդրանիկ Շահբազյանը, ով սիրում է տարբեր տեղերում տարածել, թե իր թիկունքին կանգնած է վերջերս գեներալ դարձած ինչ-որ պաշտոնյա, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ «Մարգար Աղա» անունը ստացած Մարգար Ներսիսյանը փորձում էին կոծկել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով այսօր՝ փետրվարի 29-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի 24-րդ փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։
Ահազանգը փոխանցվում է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ նշված հասցե են ժամանում ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մարգար Ներսիսյանը։ Արդեն տեղում, դեռ դատաբժիշկը դին չզննած, բաժնի պետն ու օպերգծով տեղակալը իրենց դնում են Շերլոկ Հոլմսի տեղը ու հայտարարում, թե ոչ, տեղի ունեցածը սպանություն չէ, այլ՝ հանկարծամահություն ու փորձում են ներկաների «ականջներին լափշա կախել», թե մահացածը տարիքով կին էր, դրա համար էլ հանկարծամահ է եղել։
Ահազանգով ժամանում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը և քննիչները ցուցաբերում են պրոֆեսիոնալիզմ ու տեղում պարզում, որ տեղի ունեցածը ոչ թե հանկարծամահություն է, այլ սպանություն ու մինչ Շենգավիթի «մեծն» բաժնի պետը և «միջնեկ» օպերգծով տեղակալը «լոլո են կարդում» ու փորձում են դարձյալ համոզել, որ տեղի ունեցածը հանկարծամահություն է, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալում են մահացածի՝ 74-ամյա Սուսաննա Պ․-ի որդուն՝ 53-ամյա Գևորգ Ե․-ին, ում սպանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկում ոստիկանության Շենգավիթի բաժին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ՝ դեմքի և գլխի հատվածում հայտնաբերվել են վնասվածքի հետքեր։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Կասկածյալը ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
SHAMSHYAN.com-ը առաջիկայում կանդրադառնա Շենգավիթ վարչական տարածքում տեղի ունեցած բազմաթիվ հանցագործությունների, որոնք այդպես էլ տեղի ոստիկանները կամ չեն կարողանում, կամ չեն ցանկանում բացահայտել ու այստեղ տեղին է բաժնի պետին ու օպերգծով տեղակալին հիշեցնել, որ «աշխարհ, կանգնի՛ր, իջնող կա»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։