211652_close_icon
views-count754 դիտում article-date 12:38 01-03-2024

Անթալիայում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Անթալիա (Թուրքիա) հանգստավայրում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Տարերային աղետների կառավարման ազգային վարչությունը (AFAD):

Ուրբաթ օրն Անթալիայում բացվել է Դիվանագիտական ​​ֆորումը։

Գերատեսչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Գազիփաշայի շրջանում Երեւանի ժամանակով 10:48-ին։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 32,63 կմ խորության վրա։

Սպասվում է, որ ուրբաթ Անթալիայում կայանալիք դիվանագիտական ​​ֆորումին կմասնակցեն ավելի քան 20 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, մոտ 90 նախարարներ, այդ թվում՝ ավելի քան 60 արտգործնախարարներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մոտ 80 ներկայացուցիչներ։

Նշենք, որ Դիվանագիտական ​​համաժողովին մասնակցում է նաեւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նմանատիպ նյութեր