211652_close_icon
views-count751 դիտում article-date 18:52 01-03-2024

Վահագն Խաչատուրյանն այցելել է Աինկավայի հայկական եկեղեցի

Նախագահ Վահագն Խաչատուրյանն Էրբիլում այցելել է Աինկավայի հայկական եկեղեցի: Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Օշական եպիսկոպոս Գուլգուլյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել եկեղեցում և ծաղկեպսակ զետեղել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ։

Եկեղեցին կառուցվել է Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների աջակցությամբ: Երկրի իշխանությունները պետական ուղղակի հոգածության տակ են պահում շուրջ հարյուր քրիստոնեական եկեղեցիներ և սրբավայրեր՝ իրականացնելով դրանց պահպանության և վերակառուցման ամբողջական կամ մասնակի ֆինանսավորումը՝ այդ թվում նաև անվճար տարածքների հատկացումը:

Նմանատիպ նյութեր