211652_close_icon
views-count1297 դիտում article-date 18:42 02-03-2024

Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի վերջնական որոշմանը․ Լավրով

Մոսկվան սպասում է, որ Երևանը վերջնականապես կհայտարարի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ վերջնական որոշման մասին, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Սպասում ենք, որ բոլորիս պաշտոնապես հաստատեն, թե որն է լինելու վերջնական որոշումը, ասում են՝ այստեղ դե ֆակտո կսառեցնենք անդամակցությունը ՀԱՊԿ-ում, բայց եթե ուզենք՝ դե յուրե կսառեցնենք, դե յուրե դուրս կգանք, ԵԱՏՄ-ն մեզ առայժմ հետաքրքրում է, քանի որ մենք այնտեղից ստանում ենք»,- ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը դա «ոչ այնքան գեղեցիկ պատկեր» է անվանել․

«Մենք իսկապես կցանկանայինք, որ մեր հայ գործընկերներն իրենք որոշեին, թե ինչպես են ցանկանում շարունակել ապրել և իրականացնել փոխադարձ հիմունքներով այն համաձայնագրերը, որոնք մեզ միավորում են ինտեգրացիոն տարբեր կառույցներում», - ասաց նա:
 

Նմանատիպ նյութեր