211652_close_icon
views-count1285 դիտում article-date 21:29 02-03-2024

Հունաստանը բացառում է Ուկրաինա զորք ուղարկելը

Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետիտիսը բացառել է, որ իրենք զորք կուղարկեն Ուկրաինա։

Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե կա՞ արդյոք հավանականություն, որ եվրոպական զորքերը մասնակցեն Ուկրաինայի հակամարտությանը, Հունաստանի ԱԳՆ ղեկավարը պարզաբանել է, որ Հունաստանի օրակարգում զորք ուղարկելու մասին խոսք չկա։

Փետրվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չէր բացառել Ուկրաինա արևմտյան ցամաքային ուժեր ուղարկելու հնարավորությունը։

Նա, սակայն, ընդգծել էր, որ այս հարցում կոնսենսուս դեռ ձեռք չի բերվել։

Նմանատիպ նյութեր