211652_close_icon
views-count35705 դիտում article-date 20:38 04-03-2024

Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում․ հրշեջների, պարեկների, ոստիկանների ու գյուղացիների շնորհիվ կանխվել է կրակի տարածումը հսկայական խոտի դեզերում ու գոմերում․ փրկվել են մեծ թվով կենդանիներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությւան 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղում հրդեհ է բռնկվել անասնագոմերից մեկում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արմավիրի թիվ 27 հրշեջ փրկարարական ջոկատից ՝ 2 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի տեխնիկայի գծով ավագ տեսուչ Արմեն Մուրադյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարդարապատ գյուղի սկզբնամասում գտնող, բնակիչներին պատկանող գոմերի հարևանությամբ ու մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման  դեմ պայքարել են գյուղացիները ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը մի քանի անասնագոմեր ու խոտի հսկայական դեզեր, ապա մարել այն։

Տեղում տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Վահան Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Արթուր Բեջանյանը։

Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը և Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին, որ դեռ չգիտեն, թե ինչից է առաջացել կրակը, սակայն շնորհիվ Արմավիրի հրշեջ փրկարարների, ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկների, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների՝ հիմնականում համայնաքային ոստիկանության և գյուղացիների, մոտ 50-ից ավելի խոշոր եղջերավոր անասուններ փրկվել են, քանի որ ծուխը լցվում էր նաև գոմեր ու հենց նրանք էին, որ կարողացան անասուններին գոմերից դուրս բերել։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

Այրվել է մոտ 400 քառակուսի մետր չոր եղեգ, 4 հատ ուռենու ծառ ջերմահարվել է, բայց բազմաթիվ ծառեր ու հրդեհի հարևանությամբ գտնվող անասնագոմեր փրկվել են կրակի ճիրաններից։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 144+
144+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր