11578 դիտում
16:52 03-08-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Պռոշյան գյուղում հայտնի «Ամերիկանա» թաղամասի մոտ առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների, պարեկների և քաղաքացիների շնորհիվ. փրկվել են մեծ թվով ծառեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի վարչական տարածքում գտնվող «Ամերիկանա» թաղամասի հարևանությամբ՝ խաղողի այգիներում, հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության Երևանի թիվ 7 և թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ:
Պարեկները ոչ միայն սահմանազատել են տարածքը, այլ նաև հրշեջների և քաղաքացիների հետ, նախ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա մարել այն:
Ըստ նախանական տեղեկությունների՝ այրվել է մոտ 1.5 հա խաղողի այգի:
Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Այս պահին հրշեջները հետախուզական աշխատանքներ են իրականացնում, որպեսզի հայտնաբերեն կրակի թաքնված օջախները և մարեն դրանք:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+