211652_close_icon
views-count1132 դիտում article-date 10:46 05-03-2024

ԱԱԾ-ն հասկանում է՝ ինչ է անում․ ԵԿՄ նախագահը՝ ադրբեջանցի զինծառայողին վերադարձնելու որոշման մասին

«Երկրապահը» արդեն 3-4 տարի է Ներքին Հանդում է, ես չեմ ուզել, որ ամեն ինչ այսպես տարածվի: Մեծ թվաքանակով կանգնած է «Երկրապահը» ՀՀ պաշտպանական գծի գրեթե ամբողջ երկարությամբ: Կրակոց լինում է, մենք էլ պատասխանում ենք:

Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Երկրապահ» կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Ներքին Հանդում ստեղծված իրավիճակին։

Դիտարկմանը, որ իշխանությունների հայտարարությունը Ներքին Հանդում տեղի ունեցածից հետո հետաքննություն անցկացնելու ու մեղավորներին պատժելու վերաբերյալ նման է «Երկրապահի» դեմ հարվածների, ԵԿՄ նախագահը պատասխանեց․ «Դա ասվել է ընդհանուր արտաքին քաղաքականության համար, բայց այդ տղային բռնե՞լ են: Այդ տղան ինձ հետ հետ է եկել Ներքին Հանդից»:

Անդրադառնալով ԱԱԾ-ի այն հայտարությանը, թե որպես բարի կամքի դրսևորում ՀՀ-ն Բաքվին է վերադարձնելու հայ-ադրբեջանական սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին, Սասուն Միքայելյանը նշեց, որ դա իր խնդիրը չէ։

«Մենք էլ այնտեղ գերիներ ունենք, դա իմ խնդիրը չէ, իմ խնդիրը սահման պահելն է: Այն, ինչ քաղաքական պրոցեսների կամ ազգային անվտանգության հարց է, ԱԱԾ-ն հասկանում է՝ ինչ է անում», - հավելեց նա:

Նմանատիպ նյութեր