211652_close_icon
views-count859 դիտում article-date 19:37 05-03-2024

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԱԴԱ ընկերության համահիմնադիր և խորհրդի նախագահ Հովիգ Սաֆոյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԱԴԱ (SADA) ընկերության համահիմնադիր և խորհրդի նախագահ Հովիգ Սաֆոյանին:

Նախագահը ողջունել է հյուրին և հանձնել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանը՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար:

Շնորհավորելով Հովիգ Սաֆոյանին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել վերջինիս կատարած աշխատանքի համար և մաղթել հետագա հաջողություններ:

ՍԱԴԱ (SADA) ընկերության համահիմնադիրը երախտագիտություն է հայտնել բարձր պարգևին արժանացնելու համար և վստահեցրել, որ կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը:

Նմանատիպ նյութեր