55859 դիտում
10:59 10-03-2024
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes G-500-ն ու Lexus-ը. «յաշիկը» հայտնվել է մայթին՝ վնասելով խաղողի վազերի երկաթե սյուները. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:30-ի սահմաններում Արամ Խաչատրյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում բախվել են 34-ամյա Ռոզա Տոնոյանի վարած Mercedes G-500 մակնիշի և 22-ամյա Վարուժան Ալեքյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրին տեղադրված խաղողի վազերի համար կառուցված երկաթե կառուցատարերին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկներ Ռոբերտ Եղիազարյանն ու Գագիկ Ասլանյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, տեղում իրականացրել հերթապահություն։
2 անգամ դեպքի վայր է ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր հետազոտել են «յաշիկի» վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Վ. Ալեքյանը եղել է սթափ, իսկ Ռ. Տոնոյանը եղել է ոչ սթափ՝ թույլատրելիի սահմանում։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+