955 դիտում
11:39 11-03-2024
Ուզում ենք այս տարի սկսել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը. Տիգրան Ավինյան
Ավարտվել է մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծա-նախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման մրցույթը, ինչի արդյունքում կնքվել է պայմանագիր հաղթող կազմակերպության հետ։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում զեկուցեց Երևանի կառուցապատման և ներդրումային ծրագրերի գրասենյակ ՀՈԱԿ-ի տնօրենը՝ շեշտելով որ մրցույցթն իրականացվել է առանց ֆինանսական միջոցների։
«Այս պահին ֆինանսական վարչության կողմից կտրամադրվեն ֆինանսական միջոցներ, կկնքվի համաձայնագիրը և կմեկնարկեն աշխատանքները, որոնց տևողությունը երկու ամիս է։ Զուգահեռաբար մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի հանրային լսումների երկրորդ փուլն է տեղի ունեցել Շրջակա միջավայրի նախարարաության կողմից։ Այս պահին Երևանի քաղաքապետարանի հատուկ ծրագրերի վարչության կողմից ճարտարապետահատակագծային փաստաթղթերի կազմման փուլում ենք գտնվում, ինչպես նաև ավարտման փուլում է ազդեցության գոտում գտնվող հողերի գերակա շահի մասին որոշման փաստաթղթերի պատրաստումը, որն այս շաբաթ կշրջանառվի»,-ասաց ՀՈԱԿ-ի տնօրենը։
Արձագանքելով՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը մանրամասնեց, որ խոսքը երկու ամիս տևողությամբ փորձաքննության մասին է, ինչից հետո համալիր փորձաքննություն է տեղի ունեցնալու, որը պարտադիր պահանջ է։
«Որպեսզի ժամանակ չկորցնենք, ես խնդրում եմ անձամբ կապվել մեր բոլորբ գործընկերների հետ, ովքեր համալիր փորձաքննության ժամանակ ունեն ասելիք, խնդրել, որ նախապես ծրագրին ծանոթանան, որպեսզի հետագայում, երբ ունենանք տվյալ փորձաքննության արդյունքներ, մարդիկ արդեն իմանան ինչի հետ գործ ունեն, ծանոթ լինեն նյութին և դրա վրա նախատեսվող ժամանակի առավելագույնը չկորցնենք։ Մենք ուզում ենք այս տարի սկսել մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, ինչը պահանջում է մեր կողմից ջանք, որպեսզի մեր բոլոր գործընկերները տեղեկացված լինեն նախագծից, որպեսզի համալիր փորձաքննության փուլը նույնպես հնարավոր սեղմ ժամկետներում անցնենք»,-արձագանքեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նմանատիպ նյութեր
1813 դիտում
16:03 28-04-2022
Գործուն քայլեր են ձեռնարկվում Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ. Տիգրան Ավինյան
1135 դիտում
14:50 18-01-2024
Չորս տարում մենք մետրոյի «Աջափնյակ» կայարանը կունենանք. Տիգրան Ավինյան
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»