11893 դիտում
21:18 11-03-2024
Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ Mercedes-ը բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել․ կան վիրավորներ․ օպերատիվ են գործել Գորիսի հիվանդանոցի բժիշկներն ու ՊԾ Սյունիքի գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։35-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Ստեփան Ս․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գորիս ավտոճանապարհի 234-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ձախակողմյան արգելապատնեշին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 23-ամյա Սևակ Ս․-ն և 54-ամյա Մարգարիտ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել է ավագ պարեկ Գասպարյանը։
Վթարի մասին ոստիկանության Գորիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Լևոնյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+