37846 դիտում
12:28 22-05-2024
Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. իրանական համարանիշերով բեռնատարը կողաշրջվել է. օպերատիվ են գործել Սիսիանի հիվանդանոցի բժիշկներն ու Սյունիքի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում իրանական համարանիշերով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Լծեն գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանած Սիսիանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել վարորդին, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվելու է վարորդի ինքնությունը:
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+