211652_close_icon
views-count1093 դիտում article-date 15:25 14-03-2024

Մարտի 1-ից 8-ը կենցաղային տեխնիկայի, էլեկտրական սարքերի մանրամեծածախ առևտրով զբաղվող 5 խոշոր հարկ վճարողների հասույթը կազմել է 1 մլրդ 108 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է կենցաղային տեխնիկայի, էլեկտրական սարքերի մանրամեծածախ առևտրով զբաղվող հարկ վճարողների և ծաղիկների, կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի ոլորտներում գործող հարկ վճարողների մոտ ֆիսկալ հասույթների 2024 թվականի մարտի 1-ից 8-ը ընկած ժամանակահատվածի համեմատականները՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համար։

Կենցաղային տեխնիկայի, էլեկտրական սարքերի մանրամեծածախ առևտրով զբաղվող առաջին խոշոր 5 հարկ վճարողների մոտ 2024 թվականի մարտի 1-ից 8-ը ֆիսկալ հասույթը կազմել է շուրջ 1 մլրդ 108 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 232 մլն դրամով կամ 26․4 %-ով։

Ծաղիկների և բույսերի առևտրի ոլորտում գործող հարկ վճարողների մոտ ֆիսկալ հասույթը 2024 թվականի մարտի 8-ին կազմել է շուրջ 215 մլն դրամ, ինչը 2023 թվականի նույն օրվա համեմատ աճել է 50 %-ով։

Կոսմետիկայի, արդուզարդի և օծանելիքի ոլորտում գործող հարկ վճարողների մոտ ֆիսկալ հասույթը 2024 թվականի մարտի 8-ին կազմել է շուրջ 135 մլն դրամ, ինչը 2023 թվականի նույն օրվա համեմատ աճել է 16 %-ով։

Նմանատիպ նյութեր