46160 դիտում
13:18 17-03-2024
Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 38-ամյա տղամարդ․ ժամանել է Լոռու մարզի ոստիկանապետը
Երեկ՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարց գյուղից հրազենային վնասվածքով քաղաքացուն տեղափոխել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Վանյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը։
Ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիետի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետ Բաղդասարյանն ու ավագ քննիչ Ասրյանը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ և գտնվում է վիրահատարանում ու չի կարող կատարվածի մասին բացատրություն տալ։
Մինչ Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, մի քանի ժամ տևած վիրահատության արդյունքում, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Մարց գյուղի բնակիչ 38-ամյա Վահե Խաչատրյանն է։ Ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նա վնասվածքը ստացել է իրենց տանը։
Ոստիկաններն ու քննչները ժամանում են վիրավորի բնակության վայր, որտեղ պարզում են, որ Վ․ Խաչատրյանը հրազենային վնասվածքը ստացել է ժամը 21։30-ի սահմաններում իրենց տանը 7․62 մմ տրամաչափի «ՍԿՍ» տիպի ակոսափող հրազենը մաքրելիս ու անզգուշաբար կրակոց է հնչել, ինչից նա ստացել է հրազենային վնասվածք։
Ննջասենյակում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, առաստաղին կրակված գնդակի հետևանքով առաջացած հետքին բնորոշ հետք։
Ձեռնարկված որոնողական և սանրման միջոցառումների արդյունքում տան բակում հայտնաբերվել է կրակված փամփուշտի պարկուճ։
Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ «անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը» հատկանիշներով։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորին հիվանդանոց է տեղափոխել նրա 36-ամյա եղբայրը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։