22449 դիտում
20:42 04-07-2022
Արտակարգ դեպք՝ Երևանում. կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 54–ամյա տղամարդ. նրան դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է կինը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել երեկ՝ հուլիսի 3-ին, Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 19:30–ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, այնուհետև քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ Մովսես Խորենացի փողոցի շենքերից մեկի բնակարանում վիճաբանության ժամանակ 37-ամյա Ա. Ղ.-ն դանակով հարվածել է իր 54-ամյա ամուսնուն՝ Ա. Կ.-ին:
Կարճ ժամանակ անց, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ա. Կ.-ն:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Երանոսյանի գլխավորությամբ:
Մինչ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանները հայտնաբերել են կնոջը, բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին, ապա ներկայացրել էրեբունու քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: