211652_close_icon
views-count931 դիտում article-date 18:33 18-03-2024

Եթովպիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Սահլե Վորկ-Զևդեին։

Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Սահլե Վորկ-Զևդեն շնորհավորել է դեսպան Սահակ Սարգսյանին պաշտոնը ստանձնելու առթիվ, մաղթել է հաջողություն այդ պատասխանատու առաքելության մեջ և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի հայ-եթովպական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայ-եթովպական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, բարձր է գնահատվել երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցության զգալի ներուժը և այն իրացնելու հրամայականը։ Մտքեր են փոխանակվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

Ավարտին դեսպան Սարգսյանը գրառում է կատարել պալատի պատվավոր հյուրերի գրքում:

Նմանատիպ նյութեր