211652_close_icon
views-count1036 դիտում article-date 19:50 07-01-2025

Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Հունվարի 7-ին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Շնորհավորելով ՀՀ նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդը մաղթել է հաջողություն և արդյունավետ առաքելություն:

Դեսպան Սողոյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Իրաքի հետ զարգացնելու բազմաոլորտ համագործակցություն, մասնավորապես` երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում:

Հանդիպմանը առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների բարեկամական բնույթը:

Նմանատիպ նյութեր