211652_close_icon
views-count121139 դիտում article-date 08:56 19-03-2024

Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Սյունիքի մարզում․ բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ վերջինում հրդեհ է բռնկվել․ հրշեջները մարելով կրակը ավտոմեքենայում հայտնաբերել են ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 19-ին, ողբերգական ավտովթար հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 207 կմ հատվածում, Սիսիանի վարչական տարածքում բախվել են «06» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ում հրդեհ է բռնկվել, իսկ «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ մարզային փրկարարական վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանի և Սիսիանի ջոկատի հրամանատար Հովսեփյանի գլխավորությամբ։

Հրշեջ փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը, որտեղ հայտնաբերել են մոխրացած 4 դի։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։

ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անտոն Անտոնյանի գլխավորությամբ։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվելն է Սիսիանի բժշկական կենտրոն։

Դեպքի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների, վիրավորի և մահացածների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով «06»-ի վարորդը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության Ջերմուկի բաժնում հերթապահ մասի հերթապահի օգնական, մահացածները նրա կինն է, անչափահաս երեխան և ազգականները։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր