116658 դիտում
11:31 31-08-2020
Ողբերգական դեպք Գյումրիում․ Mercedes-ը բախվել է բետոնե պատնեշին և գլխիվայր շրջվել․ հրշեջները մարելով առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են 24-ամյա վարորդի մոխրացած դին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, օգոստոսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Միշա Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Շիրակացի փողոցի 32 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճամփեզրի աջ մայթեզրի բետոնե հատվածին, ապա կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, բախվել բետոնե պատնեշին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյովա Սիմոնյանի գլխավորությամբ;
Հրշեջները, մարելով ավտոմեքենայում առաջացած հրդեհը, ավտոմեքենայի կողքին հայտնաբերել են Մ․ Մուրադյանի ամբողջովին մոխրացած դին։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Գյոզալյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մուշի բաժնի հերթապահ խումբը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+