211652_close_icon

Նարեկ Մալյանը կրկին արդարացվեց «Չաուշեսկուի» գործով

views-count1210 դիտում article-date 17:45 20-03-2024
«ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր, ոստիկանության պետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը կրկին արդարացվեց «Չաուշեսկուի» գործով։

Sputnik Արմենիային այս մասին հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նշենք, որ Ավան և Նոր Նորք առաջին ատյանի դատարանը 2023 թվականի ամռանը նույն գործով արդարացրել էր Մալյանին։ Դատախազը բողոքարկել էր վճիռը։

«Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի արդարացման դատական ակտը»,– ասաց Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը մեղադրվում է Ազատության հրապարակում «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը բեմադրելու համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։

Նմանատիպ նյութեր