211652_close_icon
views-count1033 դիտում article-date 21:50 21-03-2024

Փոխնախարարը փողերի լվացման դեմ պայքարը բարելավելու ծրագրերն է ներկայացրել նոր ծրագրի բացմանը

Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ներկա է գտնվել «Հակակոռուպցիոն համապարփակ բարեփոխումների խթանումը Հայաստանում» նոր ծրագրի բացման միջոցառմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից տեղեկացնում են, որ Արա Մկրտչյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ղեկավարին հրավերի համար:

Փոխնախարարն ընդգծել է ծրագրի կարևորությունը փողերի լվացման դեմ պայքարի լավարկման համատեքստում: Մատնանշելով այդ ուղղությամբ օրենսդրության բարելավման, ռիսկերի հայտնաբերման, գնահատման և նվազեցման կարևորությունը՝ Արա Մկրտչյանը նշել է, որ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում հաշվետվությունների ներկայացման ազգային գործիքները կատարելագործելու համար:

Նախարարի տեղակալը նշել է, որ միևնույն ժամանակ ոլորտի հայաստանյան գործընկերների հմտությունների զարգացմանն ուղղված միջազգային լավագույն փորձի ներդրումը կապահովի կոռուպցիոն երևույթների և անդրազգային հանցագործությունների դեմ արդյունավետ պայքարը:

Նոր ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից՝ Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտի հետ համագործակցությամբ:

Նմանատիպ նյութեր