1207 դիտում
11:07 22-03-2024
ՊԵԿ-ը գործարկել է միասնական համակարգը, որտեղ քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների համընդհանուր հայտարարագիր
Պետական եկամուտների կոմիտեն գործարկել է ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգը, որը հասանելի է վեբ տարբերակով:
Համակարգի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել եկամուտների համընդհանուր հայտարարագիր։
ՊԵԿ-ը հայտնում է, որ «Ես եմ» ազգային նույնականացման հարթակում ֆիզիկական անձինք հնարավորություն ունեն պարզեցված կարգով հաշվառվել հարկային մարմնում և ստանալ հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), տեսնել իրենց եկամուտները և կատարած սոցիալական ծախսերը, ներկայացնել «Եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկ (հայտարարագիրը)» և ստանալ ծախսերի փոխհատուցում։
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն:
«Ես եմ» hարթակում անձի նույնականացման համար գործում է երկու տարբերակ՝ բջջային հեռախոսի միջոցով կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով։ Քայլերի հաջորդականությունը կարող եք գտնել այստեղ։ Իսկ այդ տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում:
Համակարգը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Հաշվարկ-հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ․ առաջին անգամ չներկայացնելու դեպքում կիրառվում է նախազգուշացում, ապա տուգանք։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4390 դիտում
17:00 29-03-2017
ՊԵԿ-ը գործարկել է «Տարանցման հայտարարագիր» էլեկտրոնային համակարգը
991 դիտում
12:55 17-11-2022
2023-ից ներդրվում է համընդհանուր հայտարարագրման համակարգը. հայտարարագիր չներկայացնողը կտուգանվի
3874 դիտում
13:13 02-11-2022
ՀՀ բոլոր քաղաքացիները, առանց բացառության, պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն. Փաշինյան
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»