211652_close_icon
views-count865 դիտում article-date 10:13 23-03-2024

Ջերմուկ տանող ճանապարհահատվածը միակողմանի փակ է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դեպի Ջերմուկ տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ին քարաթափում է տեղի ունեցել:

Մարտի 23-ին՝ ժամը 08։00-ի դրությամբ, ճանապարհը միակողմանի փակ է։

«Վայքի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները շարունակում են իրականացնել քարերի հեռացման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին՝ ժամը 11:56-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը երկկողմանի փակվել է։

Պարզվել էր, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի էր ունեցել քարաթափում (մոտ 300 խմ):

Նմանատիպ նյութեր