38455 դիտում
19:51 06-11-2024
Երևանում պարեկներն իրականացրել են «Ձենով Օհանից Ցռան Վերգո մեկ քայլ է» օպերացիան․ քաղաքացիների անդորրը գերձայնային ազդանշաններով խախտող «Mustang»-ը հայտնաբերվեց ու տեղափոխվեց «պլաշչակդա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները, որոնց մեջ է մտնում նաև այն, որ ավտոմեքենաների վրա չտեղադրեն գերձայնային ազդանշաններ ու դրանով հանդերձ մարդկանց անդորրը չխախտեն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mustang» մակնիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է ու ընթացքում ավտոմեքենայից գերձայնային ձայներ է արձակում։
Տեղում որոշվում է նշված ավտոմեքենային ու վարորդին հայտնաբերել ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները գործի են անցնում՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։
Օրեր առաջ 2-րդ գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվում, որ նշված ավտոմեքենան Կենտրոն վարչական շրջանում է ու կասկածելի ձայներ հնչեցնելով երթևեկում է։
Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ իրականացվում է «Ձենով Օհանից Ցռան Վերգո մեկ քայլ է» օպերացիան։
Կարճ ժամանակում 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Մերի Վառյանը, Նարեկ Սարգսյանը, Գարեգին Մադաթյանն ու Արմեն Դարբինյանը հայտնաբերում են «Mustang»-ը և այն տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ձայներ արձակած վարորդը. տեսնելով պարեկներին, ընկնում է Սասնա էպոսի հերոսներից Ցռան Վերգոյի օրը և հաշտվում այն մտքի հետ, որ ավտոմեքենան պարեկները չեն կարող չտեղափոխել «պլաշչադկա»։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևանում բնակվողներից մեկի անունով, սակայն այն վարել է Երևանի բնակիչ 23-ամյա Նարեկը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+