211652_close_icon
views-count1270 դիտում article-date 11:52 23-03-2024

Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում․ Գագիկ Ծառուկյանի ցավակցությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ցավակցել է Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ․

«Խորապես ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում Մոսկվայում տեղի ունեցած զարհուրելի ահաբեկչության զոհերի հարազատներին և եղբայրական Ռուսաստանի ժողովրդին:

Խստորեն դատապարտում եմ ահաբեկչության ցանկացած դրսևորում։ Քաղաքակիրթ աշխարհը պետք է իր անհանդուրժողականությունն ու խիստ վերաբերմունքն արտահայտի ակաբեկչական նման դրսևորումների նկատմամբ, որոնք բացարձակ անթույլատրելի են։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին։

Աստված պահապա՛ն բոլորին․․․»։

Նմանատիպ նյութեր