211652_close_icon
views-count1381 դիտում article-date 18:44 26-07-2024

ԿԳՄՍ նախարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը՝ փոքրահասակ երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում և հետամուտ է լինելու, որպեսզի միջադեպը բացահայտվի և օրենքի շրջանակում ստանա իրավական գնահատական:

Բռնության ցանկացած դրսևորում անհարիր է կրթական միջավայրին, և նման գործելաոճով առաջնորդվողները տեղ չունեն և չեն կարող ունենալ ուսումնական հաստատություններում, որոնցում պետք է առաջնային լինի երեխայի լավագույն շահի պաշտպանությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր