1165 դիտում
13:34 23-03-2024
Սա դասական քաղաքական հետապնդում է. Հենրիխ Դանիելյան
«Սա դասական քաղաքական հետապնդում է: Նիկոլ Փաշինյանի կողմից ուզուրպացված դատաիրավական համակարգի կողմից շինծու քրեական գործի շրջանակներում տեսնում ենք, թե ինչպես են լռեցնում ազգային գործիչներին, ինչպիսին են Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը»,- այսօր դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտթևի պատասխանատու Հենրիխ Դանիելյանը։
Հիշեցնենք, այսօր դատարանը պետք է հրապարակեր Վազգեն Սաղաթելյանի գործով որոշումը: Ըստ Հենրիխ Դանիելյանի, իշխանության հռչակած՝ ժողովրդավարության բաստիոն Հայաստանում չկա խոսքի ազատություն. «Նարեկն ու Վազգենը դասական օրինակներն են քաղաքական բռնաճնշումների, քաղաքական ռեպրեսիաների, որոնց արդյունքում Փաշինյանը փորձում է լռեցնել ազգային գործիչներին, փորձել փակել նրանց հաղորդումը, որն ունի միլիոնավոր դիտումներ։ Բայց մեզ հնարավոր չէ լռեցնել։ Մենք հիմա այստեղ ենք ի աջակցություն Վազգեն Սաղաթելյանի, այստեղ ենք ասելու, որ մենք չենք լռելու, Հայաստանում դավաճանները պետք է պատասխան տան իրական օրենքի ողջ խստությամբ»:
Հիշեցնենք, որ երեկ ձերբակալվել են «Իմնիմնիմի» ծրագրի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը: ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ տղաները ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Դա՝ խմբակային խուլիգանությունն է: «Իմնիմնիմի» ծրագրի 83-րդ թողարկման մեջ, նրանք Նիկոլ Փաշինյանին հայհոյել են: Վազգեն Սաղաթելյանը կալանավորվեց երկու ամսով: Երեկ երկու ամսով կալանավորվեց նաեւ Նարեկ Սամսոնյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1564 դիտում
08:43 23-12-2023
«Դասական» քաղաքական հետապնդում. իշխանության վախերը և մանրությունը․ «Փաստ»
934 դիտում
13:00 31-07-2023
Պաշարված վիճակում բանակցությունը դասական իմաստով կապիտուլյացիայի օրինականացում է. Գևորգ Դանիելյան
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված