211652_close_icon
views-count16240 դիտում article-date 23:19 25-03-2024

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Արտաշավանում բախվել են 2 «Opel Zafira»-ներն ու «Opel Astra»-ն․ կա 4 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։10- ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 12 կմ-ին՝ Արտաշավան գյուղի վարչական տարածքում բախվել են Դավիկ Շախկալյանի վարած «Opel Zafira» մակնիշի, Արմեն Մնեյանի վարած «Opel Zafira» մակնիշի և Գուրգեն Հովհաննիսյանի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Opel Astra»-ի վարորդն ու վարորդներից Դ․ Շախկալյան ու նրա ուղևորներ, 15-ամյա Գոռ Մնեյանը, 40-ամյա Սոնա Քոչարյանը տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ Ա․ Մնեյանը, Գ. Մնեյանն ու Ս․ Քոչարյանը համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալուց, իսկ Գ․ Հովհաննիսյանը «Աշտարակ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու տեղում իրականացրել հերթապահություն։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր