51928 դիտում
11:30 22-07-2023
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում․ «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտ բախվել են Opel Astra-ն և Opel Zafira-ն. վերջինն էլ բախվել է կայանված Hyundai Elantra-ին․ 5 վիրավորներից 1-ը երեխա է․ ՖՈՏՈՌԵՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Երևան-Սևան Իջևան ավտոճանապարհի Ծովագյուղի վարչական տարածքում «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց բախվել են Opel Astra և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով այնուհետև Opel Zafira-ն բախվել է սուպերմարկետի մոտ կայանված Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով վնասվածքներ են ստացել 5 հոգի, որոնցից մեկը երեխա է։ Նրանց առաջինն օգնության են հասել սուպերմարկետի աշխատակիցները, քաղաքացիները, և օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները և օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Բժիշկները վիրավորներին մինչև «Սևան» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանտաար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ։
Քանի որ երթևեկությունը նշված վայրում չի դադարում, տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Սերգեյ Զաքարյանը և կրտսեր պարեկներ Արման Բադալյանն ու Սևակ Գրիգորյանը, ովքեր մեծ դժվարությամբ են հետքրքրասեր վարորդներին հեռացնում վթարի վայրից, որպեսի հրշեջ-փրակարարները կարողանան աշխատանքներ կատարեն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի, ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով՝ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+