211652_close_icon
views-count928 դիտում article-date 17:05 26-03-2024

ՀՀ քննչական կոմիտեում ձևավորվել է մարզային նոր ստորաբաժանում՝ Ապարանի քննչական բաժին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արագածոտնի մարզային քննչական վարչության կազմում ձևավորվել է նոր՝ Ապարանի քննչական բաժին:

Նշված ստորաբաժանման ստեղծումը պայմանավորված է քննվող քրեական վարույթներով նախաքննության արդյունավետության բարձրացման, տարածաշրջանի ազգաբնակչության համար նախաքննական մարմնի հասանելիության ապահովման, ինչպես նաև՝ աշխատանքներն ավելի պատշաճ և բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի նոր ստորաբաժանումը կտեղակայվի քաղաք Ապարան, Գայի 9 հասցեում:

Նմանատիպ նյութեր