33967 դիտում
21:01 29-03-2024
Ավտովթար՝ Երևանում. մարդաբոյ փոսի պատճառով բախվել են «Toyota Camry»-ն ու «Ford Fusion»-ը. «Toyota»-ն գլխիվայր շրջվել է. օպերատիվ են գործել պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 29-ին, մարդաբոյ փոսի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Հալաբյան փողոցում՝ «SAS» սուպերմարկետի հարևանությամբ, ճանապարհին առկա փոսի պատճառով բախվել են 36-ամյա Արտյոմ Մելիքյանի վարած «Toyota Camry» և 37-ամյա Սուրեն Սարգսյանի վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Toyota»-ն գլխիվայր շրջվել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի պատճառը մարդաբոյ փոսն է եղել, քանի որ տևական ժամանակ է՝ այն կա, սակայն քաղաքապետարանը չի բարեհաճում այդ փոսը փակել:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+