36928 դիտում
12:42 12-05-2024
Խոշոր ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն, «Toyota Highlander»-ը, «Mercedes»-ը ու «Ford Fusion»-ը. օպերատիվ են գործել հրշեջ-փրկրարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ թիվ 16/6 հասցեի դիմաց բախվել են «Tesla», «Mercedes», «Ford Fusion» և «Toyota Highlander» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Ford Fusion»-ի գազաբալոնի փականը, ավտոմեքենաները հեռացրել են վթարի վայրից, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտրոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արտակ Մխոյանը, Վահե Ստեփանյանը, Արտակ Սարգսյանն ու Աշոտ Մինասյանը:
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառը նրանում է, քանի որ վթարի հետևանքով առաջացել էր մի քանի կիլոմետրանոց խցանում:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Tesla»-ն վարել է Երևանի բնակիչ 30-ամյա Միլենա Սանամյանը, «Mercedes»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Էդիկ Արիստակեսյանը, «Ford Fusion»-ը վարել է Երևանի բնակիչ 31-ամյա Կարո Նաղդալյանը, իսկ «Toyota Highlander»-ը վարել է Երևանի բնակիչ 28-ամյա Գուրգեն Սահակյանը:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+