211652_close_icon
views-count1159 դիտում article-date 20:34 30-03-2024

Վլադիմիր Սոլովյովը այդ բացառիկ գործիչներից է, ում նկատմամբ մենք այսօր մեղմ ասած մեզ ճիշտ չենք պահում. Մհեր Ավետիսյան 16:32 30 Մարտ 2024

Վլադիմիր Սոլովյովը այն բացառիկ լրագրողներից է, ով իր ողջ մասնագիտական գործունեության ընթացքում հանդես է եկել պրոհայկական դիրքորոշումներով: Իր հրապարակային խոսքում նա միշտ կանգնած է եղել Հայաստանի և Արցախի կողքին, ուզում եմ հատուկ շեշտել Արցախի կողքին, նա այն քիչ լրագրողներից է, ով բացեիբաց հանդես է գալիս պրոարցախյան դիրքորոշմամբ, պրոհայկական դիրքորոշմամբ՝ պնդելով, որ Արցախը պատմական հայկական հող է, որ այն ժամանակ, երբ Արցախում հայեր էին ապրում դեռ Ադրբեջանը, որպես պետություն գոյություն չուներ:
Եվ այսօր նման պրոհայկական լրագրողի եթերը անջատել Հայաստանում մեղմ ասած տարօրինակ է: Մենք ինքներս մեր ձեռքով մեր բարեկամներին վանում ենք, մեր բարեկամներին թշնամացնում ենք և այդ ամենը ցավոք սրտի հանդուրժվում է նաև հայ ժողովրդի կողմից, ավելին՝ գտնվում են հայեր, ովքեր ողջունում են իշխանությունների նման դիրքորոշումն ու պահվածքը, սա ուղղակի ամոթ է:

Վլադիմիր Սոլովյովը այսօր էլ իր դիրքորոշումներում կանգնած է Հայաստանի կողքին, այսօր էլ ցավում է հայ ժողովրդի և Հայաստանի դժվարագույն իրավիճակի համար՝ շարունակելով իր գործունեությամբ իր լուման ներդնել Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագայի համար:

Այնպես չէ, որ մենք շատ բարեկաներ ու մեր ժողովրդի լավը ցանկացող գործիչներ ունենք ողջ աշխարհով մեկ, անկեղծ գործիչների մասին է խոսքը, ովքեր ոչ թե փորձում են օգտագործել մեր ժողովրդի ցավն ու վիշտը իրենց անձնական շահերի, իրենց պետությունների քաղաքական շահերի կոնտեքստում, այլ իսկապես անկեղծ սիրում և ցավ են ապրում հայ ժողովրդի համար:

Վլադիմիր Սոլովյովը այդ բացառիկ գործիչներից է, ում նկատմամբ մենք այսօր մեղմ ասած մեզ ճիշտ չենք պահում։

Նմանատիպ նյութեր