982 դիտում
21:18 01-04-2024
Երեւանում կայացել է ՀՅԴ Արցախի կազմակերպական կառույցի 28-րդ շրջանային ժողովը
Երեւանում կայացել է ՀՅԴ Արցախի կազմակերպական կառույցի 28-րդ շրջանային ժողովը։ Ժողովը մեկ անգամ եւս հաստատել է, որ ՀՅԴ-ն բոլոր միջոցներով սատար է կանգնելու Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը եւ ինքնորոշման իրավունքի վերականգնմանը։
ՀՅԴ-ն բոլոր հարթակներում շարունակելու է ներկայացնել Արցախի հիմնահարցի էությունն ու արցախցիների՝ հայրենիք հավաքական վերադարձի անժամանցելի իրավունքը։ Շարունակելու է իր համագործակցությունը Արցախի Հանրապետության իշխանությունների եւ քաղաքական ու հասարակական բոլոր այն ուժերի հետ, որոնք իրենց օրակարգում են պահում վերոհիշյալ հարցերը։
Ժողովը իր աշխատանքների ավարտին ընտրել է Կենտրոնական կոմիտեի 7 հոգանոց կազմ։
Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ է ընտրվել Արա Պուլուզյանը։
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե
31.03.2024 թ.

Նմանատիպ նյութեր
1467 դիտում
18:11 10-07-2021
ՀՅԴ Արցախի 26-րդ հերթական Շրջանային ժողովը սկսել է իր աշխատանքները
2311 դիտում
10:52 11-03-2021
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կազմակերպական շրջանի մի շարք անդամների արտաքսել են կուսակցությունից:. «Ժամանակ»
Այս բաժնից
1003 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
853 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը