211652_close_icon
views-count778 դիտում article-date 11:04 03-04-2024

Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են հայկական հնագույն քաղաքակրթությունը, որն ունի դարավոր պատմություն, համեմատում Եվրամիության հետ. Զախարովա

Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են հայկական հին քաղաքակրթությունը, որն ունի դարավոր պատմություն, համեմատում Եվրամիության հետ, որի գործերն այսօր ակնհայտորեն վատ են, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես այսօր տեսա Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը: Նա ասում էր, որ Հայաստանը եվրոպական ժողովրդավարական և որոշ այլ արժեքների կրողն է: Գիտե՞ք ինչն է ինձ զարմացնում։ Ինչո՞ւ են Երևանում գործող իշխանությունների ներկայացուցիչներն այդքան դեմփինգ անում: Ինչո՞ւ են հնագույն հայկական քաղաքակրթությունը` եվրոպական ժողովրդավարությունից շատ առաջ գոյություն ունեցած մշակույթով, պատմությամբ, պետականությամբ, համեմատում Եվրամիության հետ, որը ներկայում իսկապես փակուղում է: Եվ հենց սրա մասին են խոսում, երբ մեջբերում են եվրոպական ժողովրդավարության մասին խոսքեր», - ասել է Զախարովան։

«Հայաստանը մշակույթ է, պետական կառույց, և սրանք պետականության այն հիմքերն են, որոնց արմատները ձգվում են հազարամյակների խորքը: Դրանք հազարամյա պատմություն ունեն»,- շարունակել է Զախարովան:

Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ ԵՄ-ն «բացարձակ ամորֆ, թույլ կամք ունեցող, փլուզվող կառույց է»:

Զախարովայի խոսքով՝ «հիմա հազարամյա  պատմությամբ հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչը, որին կարծես թե հայելի են տվել ադամանդի, ռուբինի կամ զմրուխտի դիմաց, խնդրում է իրեն հարաբերել ճգնաժամի մեջ գտնվող միության հետ»:

Նմանատիպ նյութեր