211652_close_icon
views-count754 դիտում article-date 13:43 03-04-2024

ՀՀ քաղաքացիների 75%-ը բացասական է գնահատում Փաշինյանի աշխատանքը. սոցհարցում

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության վերաբերյալ քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքները։

Ըստ այդմ, քաղաքացիների 75%-ը բացասական է գնահատել Փաշինյանի աշխատանքը, և միայն 8%-ն է դրական գնահատական տվել։

Նավասարդյանի խոսքով, այս ցուցանիշն աննախադեպ է։

«Եթե 2023 թվականի հունվարին քաղաքացիների 13,8 տոկոսը և մարտին 16,2 տոկոսը նշել են, որ լիովին դրական են գնահատում, ապա անգամ այդ ցածր ցուցանիշը հիմա կիսվել է, և միայն 8 տոկոսն է լիովին դրական վերաբերվում Փաշինյանի աշխատանքին։

Քաղաքացիների գրեթե 20 տոկոսը նշել են, որ ավելի շուտ բացասական են գնահատում և 47,1 տոկոսն ընդհանրապես բացասական են գնահատում նրա աշխատանքը»,-ասել է նա՝ նշելով, որ սա շատ խոսուն պատկեր է։
Հարցումն անցկացվել է մարտի 27-29-ը։  Հարցրել են քաղբանտարկյալների, Տավուշի մարզում սահմանազատման գործընթացի վերաբերյալ։

Հարցումներին մասնակցել է 1,101 մարդ։

Նմանատիպ նյութեր