211652_close_icon
views-count994 դիտում article-date 22:05 03-04-2024

Ճոխ մեղադրանքներ՝ Փոքր Սարիարի նախկին գյուղապետին․ գործն ուղարկվել է Հակակառուպցիոն կոմիտե. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը օպերատիվ տվյալներ է ձեռք բերել Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Փոքր Սարիար բնակավայրի նախկին գյուղապետի թույլ տված ենթադրյալ չարաշահումների մասին։ 

Ըստ ԱԱԾ-ի տվյալների, Ա․ Արշակյանը իր պաշտոնավարման ընթացքում՝2010-2016 թվականներին, շահադիտական նպատակներով փաստաթղթային կեղծիքներ է կատարել՝ ֆինանսատնտեսական բնույթի չարաշահումներ թույլ տալով։

 Նա՝ որպես համայնքի ղեկավար, միջոցներ է ձեռնարկել հաշմանդամների, կերակրողներին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով մարդկանց վիճակը բարելավելու ուղղությամբ։ Սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ նախկին ղեկավարը համայնքի բյուջեի ծախսային մասից 1.700.000 դրամ է փոխանցել Գյումրու «Արդշին բանկ» ՓԲԸ-ում իր անվամբ բացված հաշվեհամարին։ Այժմ կասկածվում է գումարը յուրացնելու մեջ, քանի որ ավագանու նիստերի արձանագրությունների և համայնքի ղեկավարի որոշումների մատյաններում սոցիալական աջակցություն հատկացնելու մասին որոշում առկա չէ:

 Երրորդ դրվագը վերաբերում է շինարարությամբ փողեր լվացմանը։



Ըստ մեղադրանքի․ «Համայնքի ենթակայության տակ գտնվող վարչական շինություններում իբր ընթացիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով առանց ավագանու որոշման և համապատասխան փաստաթղթային ձևակերպումների՝ համայնքի բյուջեից անհրաժեշտ շինարարական ապրանքներ ձեռք բերելու համար դուրս է գրել շուրջ 2.000.000 դրամ, որն իր մտերիմ անձանց պատկանող, Գյումրի քաղաքում գործող շինանյութի առևտրով զբաղվող ընկերությունների հաշվեհամարներին փոխանցելով՝ կանխիկացրել և յուրացրել է: 

Շինարարական աշխատանքներ կատարած լինելու հանգամանքը պարզելու նպատակով Աշոցքի համայնքապետարան կատարված հարցման արդյունքում ստացվել է պատասխան, որ 2010-2016թթ. ընթացքում Շիրակի մարզի Փոքր Սարիար համայնքի ենթակայության տակ գտնվող վարչական շինություններում շինարարություն չի կատարվել:

 Ա. Արշակյանի կողմից ապօրինությունների արդյունքում համայնքի բյուջեի միջոցներից, փաստաթղթային կեղծիքների միջոցով յուրացվել է մոտ 4.500.000 դրամ գումար»։ 

Գործն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր