211652_close_icon
views-count829 դիտում article-date 23:34 03-04-2024

Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնում Հայաստանի նկատմամբ անվտանգային հարցերում․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնում Հայաստանի նկատմամբ անվտանգային հարցերում:

Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ 

 «Ֆրանսիան պաշտպանության ոլորտում աջակցում է Հայաստանին, որպեսզի երկիրը կարողանա պաշտպանել իր ժողովրդին, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է Դըկոտինյին։

«Ինչ վերաբերում է անվտանգային հարցերին, Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնում Հայաստանի նկատմամբ։ Վերջին ամիսներին պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցություն ենք սկսել, որը զարգանում է։

ՀՀ պաշտպանության նախարարն այցելեց Փարիզ, Ֆրանսիայի ԶՈՒ նախարարն իր հերթին այց կատարեց Հայաստան, որի ժամանակ ականատես եղանք որոշակի կոնկրետ ադյունքների սարքավորումների և վերապատրաստումների տեսքով, որոնք արդեն ընթացքի մեջ են՝ ի նպաստ հայկական բանակի»,- ասել է դեսպանը։

Նմանատիպ նյութեր