211652_close_icon
views-count709 դիտում article-date 11:48 07-04-2024

Հայոց մայրերը տվել են հերոսներ, որոնց շնորհիվ մենք ունենք պետություն, ունենք Հայրենիք․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհավորելով Մայրության և գեղեցկության տոնի առիթով․ «Հայոց կանանց, Հայոց մայրերի նվիրական հմայքն ու գեղեցկությունն ապագա կերտող ու հայրենասեր նվիրյալ զավակներ դաստիարակելու և կրթելու մեջ է:

Հայոց կանայք, Հայոց մայրերն են մեր ինքնության երաշխավորը:

Հայոց մայրերն աշխարհին տվել են զավակներ, որոնց հայրենակից լինելը պատիվ է:

Հայոց մայրերը տվել են հերոսներ, որոնց շնորհիվ մենք ունենք պետություն, ունենք Հայրենինք։ Եվ հենց հանուն նրանց էլ չպետք է ընկրկենք ու պետք է ուժեղ պահենք մեր երկիրը:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում մայրերին, ում զավակները հսկում մեր երկրի սահմանները և գլուխ եմ խոնարհում այն մայրերի առաջ, ում զավակներն անմահացան Հայրենիքի համար պայքարում։

Սիրելի՛ կանայք և աղջիկներ, շնորհավոր Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, ձեր օրը, գեղեցկության օրը»:

Նմանատիպ նյութեր