211652_close_icon
views-count958 դիտում article-date 15:59 07-04-2024

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածի հարավից իր բոլոր ցամաքային զորքերի դուրսբերման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը գիշերվա ընթացքում դուրս է բերել իր բոլոր ցամաքային զորքերը Գազայի հատվածի հարավից՝ Խան Յունիս շրջանում չորս ամիս տևած մարտերից հետո։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Times of Israel-ը։

Ներկայումս Գազայի հատվածում մնացել է միայն մեկ «Նահալ» բրիգադը։

«Նահալ բրիգադին հանձնարարված է ապահովել, այսպես կոչված, Նեցարիմ միջանցքի անվտանգությունը, որը Իսրայելի հարավային Բեերի շրջանից ձգվելով և հատելով Գազայի հատվածը, հասնում է Գազայի առափնյա մաս:

Այս միջանցքը Իսրայելի պաշտպանության բանակին թույլ է տալիս ռեյդեր իրականացնել Գազայի հյուսիսում և կենտրոնական հատվածում, խոչընդոտում է պաղեստինցիների վերադարձին Գազայի հյուսիսային հատված և հումանիտար կազմակերպություններին հնարավորություն է տալիս օգնությունը հասցնել անմիջականորեն Գազայի հյուսիսային հատված», - ասվում է հաղորդման մեջ:

Նմանատիպ նյութեր