211652_close_icon
views-count1084 դիտում article-date 21:54 08-04-2024

Սերգեյ Ասատուրովի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է

Դատարանը Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի` երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը փոխեց գրավով։ Փոխանցում է Tert.am-ը։

Դատախազը միջնորդեց խափանման միջոցը փոխելու դեպքում 5 մլն դրամ գրավ կիրառել։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը միջնորդությունը բավարարեց և խափանման միջոցը փոխեց, ընտրվեց գրավը, գումարի չափն էլ սահմանվեց 2 մլն դրամ։

Հիշեցնենք, որ 2023թ․ սեպտեմբերի 22-ի ոստիկանության ծառայողները դաժան ծեծի ենթարկելով բերման են ենթարկել անհնազանդության ակցիաներին մասնակցող Լեւոն Քոչարյանին։ Վնասվածքների հետևանքով Լևոն Քոչարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։ Նույն օրը հայտնի դարձավ, որ Լ. Քոչարյանը ձերբակալվել է՝ ոստիկանության 4 ծառայողի՝ «բերետավորի», նկատմամբ իբրև բռնություն գործադրելու համար։ Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է ներկայացրել, ապա՝ կալանավորման միջնորդությամբ դիմել դատարան, որը բավարարվել է։ Լևոն Քոչարյանն ազատ է արձակվել կալանքից՝ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո։ Նախաքննության ավարտական փուլում Լևոն Քոչարյանի մեղադրանքը փոփոխվել է։ Մեղադրանք է ներկայացվել նաև Սերգեյ Ասատուրովին։

Նմանատիպ նյութեր