211652_close_icon
views-count1078 դիտում article-date 19:50 27-02-2024

Դատարանն ուժի մեջ թողեց Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի խափանման միջոցը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց պատգամավոր Լևոն Քոչարյանի և Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի դեմ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Փոխանցում է Tert.am-ը։

Ինչպես փոխանցում է Sputnik Արմենիան, Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը, ներկայացնելով միջնորդությունը, նշեց, որ իր պաշտպանյալը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է, Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի անդամ, ինչը արտասահման մեկնելու անհրաժեշտություն է ենթադրում։

Սերգեյ Ասատուրովի փաստաբան Արայիկ Ներսիսյանն էլ իր հերթին հայտնեց, որ 2024 թվականի մայիսի 21-ից հունիսի 1-ը Տեխասում անցկացվելու են փաուերլիֆթինգի միջազգային մրցումներ, որոնցում Քոչարյանն ու Ասատուրովը պետք է ներկայացնեն Հայաստանի ազգային հավաքականը։ Նա միջնորդեց խափանման միջոցը փոխարինել 500 հազարից 1 միլիոն դրամ գրավով։
Մեղադրող կողմը հայտարարեց, որ խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու պատճառ չի տեսնում։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց խափանման միջոցը թողնել ուժի մեջ, քանի որ ռիսկերը պահպանվում են։

Հիշեցնենք` Լևոն Քոչարյանին և նրա ընկերոջը` Սերգեյ Ասատուրովին, մեղադրում են սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ կարմիրբերետավորների օրինական պահանջը չկատարելու և ոստիկաններին հարվածներ հասցնելու մեջ։

Նմանատիպ նյութեր